Հունիսի 22-ից 29-ը ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեցին «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ: Մրցումներին մասնակցեցին համատիրությունների 2009-2010թթ ծնված պատանիների թվով 5 թիմ: Մրցումներն անցկացվեց շրջանաձև, երկու խաղաշրջանով:
Առաջին տեղ գրավեց «Խնձորուտ» համատիրության թիմը, երկրորդ տեղ` «Ջուխտ Ախպուր-1» թիմը, երրորդ տեղ` «Ջուխտ Ախպուր-2» թիմը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցներ:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ պարգևատրվեցին հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Դավիթ Ղազարյանը («Ջուխտ Ախպուր-2» թիմ),
լավագույն պաշտպան` Վահագ Ամիրխանյանը («Ջուխտ Ախպուր-2» թիմ),
լավագույն կիսապաշտպան` Ալեն Մամուլյանը («Ջուխտ Ախպուր-2» թիմ),
լավագույն հարձակվող` Արամ Պետրոսյանը («Խնձորուտ» թիմ),
լավագույն ռմբարկու` Արգիշտի Սաֆարյանը («Խնձորուտ» թիմ):
Շնորհակալագիր հանձնվեց ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին: