Հունիսի 17-ից 25-ը ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անցկացվեց «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումները։ Այն անցկացվեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի միջոցառումների պլանի համաձայն, նպատակ ունենալով կազմակերպել դպրոցահասակ երեխաների ակտիվ հանգստը, ձևավորել առողջ ապրելակերպը, զանգվածային դարձնել դեռահասների և պատանիների շրջանում ֆուտբոլ մարզաձևը, ի հայտ բերել և մարզական խմբերում ընդգրկել հեռանկարային մարզիկներին:
Մրցումներին մասնակցեցին համատիրությունների 2012-2013թթ ծնված պատանիների թվով 13 թիմ: Վիճականությամբ թիմերը բաժանվեցին 4 ենթախմբի:
Մրցման արդյունքներով
Առաջին տեղ գրավեց «Հայկաշեն -1» համատիրության թիմը,
երկրորդ տեղ` «Ջուխտ Ախպուր-2» թիմը,
երրորդ տեղ` «Հաղթանակ» թիմը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը և պետի տեղակալ Գևորգ Մացակյանը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով:
Լավագույն հնգյակը կազմեցի՝
լավագույն դարպասապահ՝ Տիգրան Նիկողոսյանը, / «Հայկաշեն -1» թիմ/
լավագույն պաշտպան` Համլետ Քոչարյանը, /«Ջուխտ Ախպուր-2» թիմ/
լավագույն կիսապաշտպան` Արեն Քոչինյանը, /«Հաղթանակ» թիմ/
լավագույն հարձակվող` Արսեն Մկրտչյանը, /«Հայկաշեն -1» թիմ/
լավագույն ռմբարկու` Հեսու Քոչարյանը / /«Ջուխտ Ախպուր-2» թիմ/:
Խաղերն անցկացնելու համար մրցավարներին շնորհակալագրեր հանձնվեցին: