Հուշ-երեկո «ՆՐԱՆՔ՝ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ» խորագրով նվիրված 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած մեր հայրենակիցների հիշատակին

2021թվականի դեկտեմբերի 8-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հուշ-երեկո’<<ՆՐԱՆՔ' ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ >> խորագրով, նվիրված Արցախյան 44 օրյա պատերազմի անմահ հերոսներին և Ջաբրայիլի 8 արծիվներին:
Հուշ-երեկոյի մասնակիցներն իրենց ելույթներում նշեցին, որ վանաձորցիները, ինչպես նաև ողջ հայ ժողովուրդը, գիտակցում են նրանց զոհաբերության արժեքը, և այդ գիտակցումով էլ պետք է բոլորս ապրենք , աշխատենք, ուսումնառենք, ստեղծագործենք հավաքական նպատակով ՝ կառուցենք այնպիսի երկիր, որն արժանի լինի հերոսներին, նրանց անմնացորդ նվիրվածությանը հայրենիքին։
Նրանք ութն էին՝ Ջեբրաիլի հերոսները, ովքեր հայրենիքին իրենց անմնացորդ նվիրվածությամբ մարմնավորում են նաև մեր հազարավոր անմահացած տղաներին։
Հավերժ փառք նրանց։
Միջոցառումը կազմակերպվել էր հասարակական նախաձեռնությամբ, նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակոյթի, կրթության և զբոսաշրջության բաժնի աջակցությամբ:

You May Also Like