Մայիսի 9-ին ընդառաջ «Հուշ կրակ»-ը Վանաձորում է

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության Կարմիր հրապարակից Անհայտ զինվորի գերեզմանի մոտ մեկնարկած «Հուշ կրակ» արշավի ներկայացուցիչներին։
Պատվիրակության կազմում էին օլիմպիական եռակի չեմպիոններ Օլգա Բրուսնիկինան, Մարիա Կիսելյովան և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը։
Ծրագրի շրջանակներում անմար կրակից վերցրած մասնիկը բերվել էր Վանաձոր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ հյուրերը այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ խոնարհեցին։
Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի տարած հաղթանակին։

You May Also Like