Սիրելի՛ փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենապայծառ, լուսավոր և հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն ամռան առաջին օր լինելով, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս՝ պետության, տեղական իշխանությունների, հասարակության և ընտանիքի խնդիրն է:
Վանաձորի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը: ՏԻՄ մարմիններն առավելագույնս ընդգրկված են երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում: Անշուշտ, նախադպրոցական կրթության համակարգում դեռևս շատ անելիքներ կան, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ Վանաձորի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայի երեխաների անհոգ և ուրախ մանկությունն ապահովելու հարցում: Մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը մշտապես գտնվում եմ մեր ուշադրության կենտրոնում:
Վանաձորի քաղաքապետարանը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված քաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մշակութային օջախներում կազմակերպում է միջոցառումներ` փորձելով այդ օրը վերածել իսկական տոնի մեր սիրելի փոքրիկների համար:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ հղում բոլոր երեխաներին` մաղթելով նրանց առողջություն և անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաև արդարացրե՛ք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը:
Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ