Հ Ր Ա Վ Ե Ր
«Վանաձոր համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հաստատման » և « Վանաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծերի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների
Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին` «Վանաձոր համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի հաստատման և «Վանաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» նախագծերի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` սույն թվականի դեկտեմբերի 9-ից 24 –ն ընկած ժամանակահատվածում:
- Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումները տեղի կունենան Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
- Ֆիզիկական անձանց համար հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ կկայանան սույն թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-17:00-ն:
- Իրավաբանական անձանց համար քննարկումները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 14:00-17:00-ն:
- Խմբակցությունների համար հանրային քննարկումները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-17:00-ն:
- Հանրային բաց լսումներին և (կամ) քննարկումներին մասնակցել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձինք նախապես պետք է հերթագրվեն համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում` 313-րդ սենյակում մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը:
Տեղեկացնում եմ, որ անհրաժեշտության դեպքում նույն թեմաների շուրջ կկազմակերպվեն լրացուցիչ հանրային քննարկումներ:
2017-2021 թթ. զարգացման ծրագրի նախագիծ
Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոտով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին: