Հրաչիկ Հրայրի Ղամբարյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական

Հրաչիկ Հրայրի Ղամբարյան

Հրաչիկ Հրայրի Ղամբարյանը ծնվել է 1952 թ. սեպտեմբերի 20-ին Կիրովական քաղաքում։ Դպրոցն ավարտել է 1969 թ-ին։
1969- 1974թթ. սովորել և ավարտել է Կիրովականի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում, ստացել ինժեներ մեխանիկի որակավորում։
1974-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1975-1978թթ. աշխատել է Գուգարքի շրջանի Կենցաղ-սպասարկման կոմբինատի գլխավոր ինժեներ։
1978-1981թթ. Աշխատել է «Ավտոգենմաշ» գործարանում՝ որպես արտադրության պետի տեղակալ։
1981թ. Աշխատել է «Ավտոգենմաշ» գործարանում՝ որպես գլխավոր ինժեների տեղակալ։
1982թ. Աշխատել է «Ավտոգենմաշ» գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ։
1985թ. Աշխատել է «Ավտոգենմաշ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի առաջին տեղակալ և գլխավոր ինժեներ։
1993թ. Եղել է «Ավտոգենմաշ» գործարանի տնօրեն։
1995թ. «Ավտոգենմաշ» ԲԲԸ- ի խորհրդի նախագահ և տնօրեն։
2003- 2009թթ. «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ։
2009թ. «ԽԵԼՏԱ» և «ԳԱՄԱՍ ԱՆԻՎ» ՍՊԸ-ների տնօրեն։
2018թ. Եղել է Լոռու մարզպետի խորհրդական։
1996-1999թթ. և 2018թ. Վանաձոր համայնքի ավագանու անդամ։
1995- 2001թթ. Արդյունաբերության նախարարության համակարգի տնօրենների խորհրդի նախագահ։
1996- 2000թթ. «Արդյունաբերողների և գործարարների միության» Լոռու մարզային կառույցի նախագահ։
1995թթ. ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար։
1994-2000թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի քննական հանձնաժողովի նախագահ։
Աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է և արժանացել խրախուսանքների։
2022 թվականի նոյեմբերի 11-ին նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

You May Also Like