Հրաչիկ Ղամբարյան

 Հրաչիկ Հրայրի Ղամբարյան

Ծնվել է 1952 թ. սեպտեմբերի 20-ին  ք․ Կիրովականում։

1959-1967թթ.   սովորել  է  Գրիբոյեդովի անվան թիվ  11  դպրոցում։

1967-1969թթ.   շարունակել  է  ուսումը Պուշկինի անվան թիվ  4  դպրոցում։

1969- 1974թթ.   սովորել  է Կիրովականի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում, ստացել ինժիներ մեխանիկի որակավորում։

1974-1975թթ.  ծառայել է  խորհրդային բանակում։
1975-1978թթ.  աշխատել է Գուգարքի շրջանի կենցաղ-սպասարկման կոմբինատի գլխավոր ինժիներ։

1978-1981թթ.  Ավտոգենմաշ գործարանում արտադրության պետի տեղակալ։

1981թ.   Ավտոգենմաշ գործարանում գլխավոր ինժիների տեղակալ։

1982թ.  Ավտոգենմաշ գործարանում գլխավոր ինժիներ։

1985թ.  Ավտոգենմաշ  արտադրական միավորման գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  և գլխավոր ինժիներ։

1993թ.  Ավտոգենմաշ գործարանի տնօրեն։

1995թ.   «Ավտոգենմաշ» ԲԲԸ- ի խորհրդի նախագահ և տնօրեն։

2003- 2009թթ.   «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ։

2009թ.  «ԽԵԼՏԱ»  և «ԳԱՄԱՍ  ԱՆԻՎ» ՍՊԸ-ների տնօրեն։

2018թմարզպետի խորհրդական։

1996-1999թթ.  և 2018թ.  առ այսօր ավագանու անդամ։

1995- 2001թթ.  Արդյունաբերության նախարարության համակարգի տնօրենների խորհրդի նախագահ։

1996- 2000թթ.  Արդյունաբերողների  և  գործարարների միության Լոռու մազային կառույցի նախագահ։

1995թթ.   ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար։

1994-2000թթ.  Պոլիտեխնիկական ինստիտուտի քննական հանձնաժողովի նախագահ։

1975-2003թթ.   աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է և արժանացել խրախուսանքների։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։