Հրաչիկ Ղամբարյան

ՀՐԱՉԻԿ ՀՐԱՅՐԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Ծնվել է 1952 թ. սեպտեմբերի 20-ին, Կիրովականում։

1969թթ.   ավարտել  է  Պուշկինի անվան թիվ  4  դպրոցը։

1969- 1974թթ.   սովորել  է Կիրովականի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում, ստացել ինժեներ մեխանիկի որակավորում։

1974-1975թթ.  ծառայել է  խորհրդային բանակում։

1975-1978թթ.  աշխատել է Գուգարքի շրջանի կենցաղ-սպասարկման կոմբինատի գլխավոր ինժեներ։

1978-1981թթ.  աշխատել է Ավտոգենմաշ գործարանում արտադրության պետի տեղակալ։

1981թ.   աշխատել է Ավտոգենմաշ գործարանում գլխավոր ինժիների տեղակալ։

1982թ. Ավտոգենմաշ գործարանում գլխավոր ինժեներ։

1985թ. Աշխատել է Ավտոգենմաշ  արտադրական միավորման գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  և գլխավոր ինժեներ։

1993թ. Աշխատել է Ավտոգենմաշ գործարանի տնօրեն։

1995թ.  Եղել է «Ավտոգենմաշ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ և տնօրեն։

2003- 2009թթ.  աշխատել է  «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ։

2009թ.  «ԽԵԼՏԱ»  և «ԳԱՄԱՍ  ԱՆԻՎ» ՍՊԸ-ների տնօրեն։

2018թ.  մարզպետի խորհրդական։

1996-1999թթ.  և 2018-2021թթ․ Վանաձորի ավագանու անդամ։

1995- 2001թթ. եղել է Արդյունաբերության նախարարության համակարգի տնօրենների խորհրդի նախագահ։

1996- 2000թթ. եղել է Արդյունաբերողների  և  գործարարների միության Լոռու մազային կառույցի նախագահ։

1995թ.   ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար։

1994-2000թթ.  Պոլիտեխնիկական ինստիտուտի քննական հանձնաժողովի նախագահ։

1975-2003թթ.   աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է և արժանացել խրախուսանքների։

2022թ․ նոյեմբերի 16-ից նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։