Հայաստան երկրի քարքարոտ հողում
Ծնունդ ես առել վսեմ, անկոտրում,
Ապրել ես համեստ, իմաստավորված,
Դու Լոռվա մեր զարդ՝ Վանաձոր քաղաք:ՙ
Ինչպես զավակն է հակված ծնողին,
Կարոտում եմ քեզ, քաղաք իմ անգին,
Ամեն մի քարդ գիտեմ հիրավի,
Իմ կանաչ հագած քաղաք սիրելի:
Քեզ հանդիպելիս ես շատ եմ հուզվում,
Հեռվում ապրելով քեզ եմ երազում,
Երբ հեռուներից մոտդ եմ գալիս՝
Նեղված , բայց էլի բարև ես տալիս:
Քանի քանիսին կյանք ես պարգևել,
Պահել, մեծացրել Զորյան դարձրել,
Ու քանիսին ես հացով ընդունել,
Մեծ հյուրասերի անունով օծվել:
Դու իմ լոռեցի հարազատ քաղաք,
Ծպտված լեռներում երկար ու բարակ,
Քեզ նեղացրել են, անվանափոխել
Բայց թույլ չես տվել պատիվդ կոխել:
Հասակ ես առել, փառքով մեծացել,
Ալեհերների շարքերն ես անցել,
Կյանքդ անսպառ թող լինի անդին,
Լոռեցու կերտած հուշարձան անգին;
Վոլոդյա Գրիգորյան
Լոս Անջելես՝ 2013 թ.