ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառուն կարող են լինել հետևյալ խմբերի ներկայացուցիչները՝
1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.
2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.
5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.
Նշյալ խմբերում չներառված անձինք կարող են ստանալ ոչ առերես հոգեբանական աջակցություն՝ գործող հոգեբանական թեժ գծի միջոցով, որի հեռախոսահամարն է՝ 060-777-834: Այն գործում է շուրջօրյա, ժամը՝ 08:00-24:00-ն:
Վանաձորի համայնքապետարան