Հունիսի 2-ին Վանաձորում սնցկացվեց Հանրապետության փողային նվագախմբերի «Հնչիր շեփոր հաղթական» 17-րդ շքերթ-փառատոն: Այս տարի այն նվիրված է Մեծն Կոմիտասի 155-րդ տարեդարձին։
ՀՀ տարբեր համայնքներից Վանաձոր ժամանած կատարողները շքերթ են անցկացրել գլխավոր հրապարակում, ապա առանձին ելությնեով հանդես եկել Վանաձորի պուրակներում ու գյուղական բնակավայրերում։
Փառատոնի մասնակից նվագախմբերն ու նրանց ղեկավարները արժանացել են պատվոգրերի և մրցանակների։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից, փառատոնին բարձր մակարդակով ներկայանալու համար, նվագախմբերին շնորհակալագրեր է հանձնել համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։
«Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբերի շքերթ-փառատոնը կազմակերպում է 2005 թվականից սկսած` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ նպատակ ունենալով նպաստել դպրոցականների և երիտասարդների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել նոր փողային նվագախմբերի ստեղծմանը: