Հիշեցնենք լրագրողներին, որ Լոռի-Ջրմուղ կազմակերպությունը ևս կարելի է համարել Վանաձորի քաղաքապետարանին անմիջապես առնչվող կառույց, քանի որ այդ կազմակերպության 40 և ավելի տոկոս բաժնեմասի սեփականատերը Վանաձորի քաղաքապետարանն է: Եվ Լոռի-Ջրմուղ կազմակերպությունը ևս ներգրավված է քաղաքի և քաղաքապետարանի խնդիրների լուծմանը ՝ իր հնարավորությունների սահմաներում աջակցելով ջրագծերի վերանորոգմանը :
Թթու Ջուր աղբյուրի վերականգնումն իրականացրել է քաղաքապետարանին անմիջական առնչվող կազմակերպություն, ինչ գովելի նախաձեռնություն է: Եթե որևէ աշխատանք իրականացնում է նաև մասամբ քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող կազմակերպություն, ապա դա նշանակում է, որ քաղաքապետրանը ևս անմասն չէ այդ խնդրի լուծումից: Քաղաքապետարանին առնչվող բոլոր կազմակերպությունների համար քաղաքի խնդիրներն առաջնահերթ են : Քաղաքապետարանը որևէ կարևոր խնդրի լուծման համար կարող է և մշտապես ստանում է ոչ միայն կազմակերպությունների, այլ նաև անհատ գործարարների աջակցությունը: