Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Լայնածավալ պատերազմում հայորդիներն անօրինակ սխրանքների գնով երաշխավորեցին մեր այսօրվա խաղաղությունը: Այսօր՝ մեկ տարի անց, մեր հազարավոր սուրբ նահատակների հիշատակի օրն է: Ի հիշատակ վանաձորցի զոհերի՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց մեկնարկեց երթ դեպի 44-օրյա պատերազմի հերոսների պանթեոն: Սգո երթին մասնակցում էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, զինվորականներ, ուժային այլ կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հազարավոր վանաձորցիներ: Քայլերթն ավարտվեց պանթեոնում, որտեղ, ի հիշատակ մեր նահատակ հերոսների, կատարվեց հոգեհանգստի կարգ` ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, ապա ծաղիկներ խոնարհվեցին զոհերի շիրիմների առջև: Հանգչեք խախաղությամբ, Հայրենիքի նվիրյալ պաշտպաններ…
You May Also Like
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը՝ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի ծննդյան օրվա առթիվ
Ванадзор
Comments Off on Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը՝ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի ծննդյան օրվա առթիվ
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ