Հիմնանորագվում է Վանաձորի Երևանյան խճուղի 123 բազմաբնակարան շենքի բակը

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավար պաշտոնակատար Արկադի Փելեշյանը համայնքապետարանի աշխատակազմի ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց շենքի բակ, որտեղ արդեն կատարվում են ասֆալտապատման աշխատանքները։
Վանաձորի ծայրամասային թաղամասում գտնվող բակը նորոգվում է մայթեզրերով ու փողոցից բակին մոտեցող ճանապարհներով։ Աշխատանքի ընդհանուր մակերեսը 870 քմ է։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շրջայցի ընթացքում զրուցել է նորոգվող բակի և հարակից շենքերի բնակիչների հետ։ Նրանք համայնքի ղեկավարին ներկայացրեցին արդեն տասնամյակներ լուծման սպասող տարբեր խնդիրներ։ Տեսնում են ընթացող աշխատանքն ու լիսահույս են, որ օր առաջ շինտեխնիկան իրենց բակ կմտնի։
Արկադի Փելեշյանը թվարկված խնդիրներից մի քանիսի վերաբերյալ հենց տեղում հանձնարարականներ տվեց։
Նա կրկին շեշտեց, որ վանաձորյան բոլոր բակերը պետք է հնարավորինս արագ բարեկարգվեն ու կահավորվեն խաղահրապարակներով։

You May Also Like