Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մարտի 13-ին Վանաձորում մեկնարկում են Զաքարյան և Իսահակյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Մի քանի օրից նաև կսկսվեն Կ․ Դեմիրճյան, Գ․ Նժդեհ և Հ․ Ներսիսյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցների հիմնանորոգումը իրականացվում է ՀՀ Կառավարության և Համայնքի միջոցներով։
Հիմնանորոգումը ներառում է նաև մայթերի վերակառուցում։
Առաջիկայում նշված փողոցների տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը հատվածաբար դադարեցվելու է։
Վանաձորի համայնքապետարանը հայցում է Ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարության համար։ Խնդրում ենք հատկապես այդ հատվածներում լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոները։