ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը աշխատանքային այցով Վանաձորում էր

Այսօր՝ հուլիսի 26-ին ,Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանականերում համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանին:
Հանդիպման ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Փոխնախարարի այցի նպատակ է ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին,քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։
Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին և իր խոսքում նշեց փոխնախարարի այցի կարևորությունն ու նշանակությունը.
«Շատ կարևոր է, որ քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում իրենց ներդրումն ու մասնակցությունը ունենան ոչ միայն քաղաքային իշախանությունները,այլ նաև ,այդ առումով, քաղաքը նախարարության ուշադրության կենտրոնում լինի ,ուստի և նման հանդիպումները իրենց բնույթով նպաստավոր են քաղաքի մշակույթի զարգացման համար »:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար համապատասխան նախագծեր մշակելու և դրանք ճիշտ իրականացնելու, ինչպես նաև՝ քաղաքը մշակութային առումով ներկայանալի դարձնելու մասին:
Այդ կապակցությամբ փոխնախարարը ,մասնավորապես, նշեց .«Եթե մենք միջոցառումները կազմակերպենք՝ մտածելով, որ թիրախը քաղաքի բնակիչն է , ապա մեր ծրագրերը հաջողություն չեն ունենա: Պետք է հասկանալ՝ որն է քաղաքի մշակութային «բրենդը» և կենտրոնանալ այդ ուղղությամբ. պետք է մշակել մի ծրագիր, որով հնարավոր կլինի պետություն-մասնավոր համագործակցությունը: Կարևոր է քաղաքը մշակութային առումով հետաքրքիր դարձնել դրսի համար , ինչը կնպաստի նաև քաղաքում տուրիզմի զարգացմանը»:
Խոսելով խնդիրներից՝ համայնքի ղեկավարը նշեց նաև քաղաքի մշակութային կենտրոններում համապատասխան պայմանների բացակայության մասին, ինչը ակնհայտ խնդիր է մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպելու և դրսից հյուրեր ընդունելու համար,իսկ հանգիստ կազմակերպելու և անցկացնելու տեսանկյունից ,Վանաձորը հանգրվանային տուրիզմի կենտրոն է և մշակութային առումով կարող ոչ այնքան գրավիչ լինել տուրիստի համար:

You May Also Like