ՀՀ Անկախության օրը Վանաձորում մեկնարկեց Արցախյան ազատամարտում զոհված հերոսների պանթեոն այցելությամբ: Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ և Վանաձոր համայնքի ավագանու անդամները հարգանքի տուրք մատուցեցին հայորդիների շիրիմներին, ապա շարասյունն ուղևորվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ ևս ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Հայաստանի ազգային հերոսի հուշարձանին: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի փառս Հայաստանի Հանրապետության: Վերջում ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան ազատամարտում վանաձորցի առաջին զոհերի՝ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյան եկեղեցու բակում գտնվող շիրիմներին:
ՀՀ անկախության 29-ամյակի տոնական համերգը տեղի կունենա երեկոյան: