Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ողջ հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Սեպտեմբերի 21-ը խորհրդանշական օր է մեզ՝ հայերիս համար․ այն ամփոփում է դարերի խորքից եկող երազանքը, սերունդների անկոտրում պայքարի նպատակը՝ սեփական հայրենիքում ունենալ անկախ պետություն։ Անկախ լինելն ու պետականություն ունենալը մեր կամքի դրսևորումն է։ Միասնաբար և արժանապատվությամբ հաղթահարել ենք մեր պետությանը բաժին հասած մարտահրավերները։ Հետայսու էլ հաջողությամբ հաղթահարելու ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու բազմաթիվ հաղթանակներ ենք կերտելու։
Արժևորենք, վերագնահատենք մեր անկախությունը․ այն նվաճում է, ձեռքբերում, որը պահանջում է բարձր պատասխանատվություն և նվիրում։
Խոնարհվում ենք հայրենիքի համար անձնվիրաբար պայքարող բոլոր հերոսների առջև։ Այսօր պարտավոր ենք նաև առանձնահատուկ համախմբվածություն դրսևորել ու ամուր թիկունք լինել մեր սահմանները պահող զինվորին։
Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը։
Փա’ռք հայ զինվորին։

You May Also Like