ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30 – ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

21 սեպտեմբեր
Օրվա ընթացքում այցելություն Վանաձորի զինվորական պանթեոններ և ծաղիկների խոնարհում:
Ժամը 10:00 – Հանրապետական մաղթանք Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Ժամը 10:40 – Այցելություն և ծաղիկների խոնարհում ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Ժամը 11:00 – Զորահանդես Վանաձորի Հայքի հրապարակում` մասնակցությամբ ՀՀ ԶՈՒ 3 – րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների:
Ժամը 18:00 – Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Վանաձորի Կամերային նվագախմբի:

You May Also Like