ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանաոսյանը կատարել է շրջայց Վանաձորում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանաոսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, հարմարեցված ժամանակավոր կացարաններում տեղակայված բռնի տեղահանված արցախցիներին։
Նախարարը ծանոթացել է կեցության պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է մարզպետարանի, համայնքի օգնությամբ գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվելու յուրաքանչյուր անդամին տրվող բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար 40+10 հազար դրամ աջակցությունից։
Շրջայցից հետո նախարարը Լոռու մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների և մարզպետարանի աշխատակազմի հետ։
  • Sanosyan 3
  • Sanosyan 4
  • Sanosyan 2

You May Also Like