ՀՀ Նախագահի պատվավոր մրցանակի է արժանացել նաև Վանաձոր քաղաքը

Դեկտեմբերի 18-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը դրամական պարգևներ և մրցանակներ է հանձնել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն քաղաքային մարզական համայնք»հանրապետական ստուգատեսների և ՀՀ մարզերում ու ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնի 2015 թվականի հաղթողներին և մրցանակակիրներին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով միջոցառմանը ներկա գտնվելու համար և նշել, որ 12 տարի անընդմեջ անցկացվող հանրապետական ստուգատեսներին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը:

Խաչիկ Ասրյանը ներկայացրել է նաև ամփոփ տեղեկատվություն ընթացիկ տարում նախարարության կազմակերպած ու անցկացրած մասսայական մարզական միջոցառումների, ինչպես նաև մասսայական սպորտի, ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի բնագավառում կատարած աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ Նախագահի մրցանակով պարգևատրվել են՝ 

«Լավագույն քաղաքային մարզական համայնք»

1-ին տեղի մրցանակ` Կոտայքի մարզ, ք. Աբովյան,

2-րդ տեղի մրցանակ` Լոռու մարզ, ք. Ալավերդի,

3-րդ տեղի մրցանակ` Տավուշի մարզ, ք. Դիլիջան,

«Լավագույն գյուղական մարզական համայնք» 

1-ին տեղի մրցանակ` Շիրակի մարզ, գ. Ախուրյան,

2-րդ տեղի մրցանակ` Արմավիրի մարզ, գ. Փարաքար,

3-րդ տեղի մրցանակ` Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա,

«Լավագույն մարզական բակ» 

1-ին տեղի մրցանակ` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 23-րդ շենքի հարակից մարզական բակ

2-րդ տեղի մրցանակ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Բարիտ» թաղամասի մարզական բակ

3-րդ տեղի մրցանակ` Արագածոտնի մարզ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի մարզական բակ

Միջոցառման շրջանակներում 2015 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀում անցկացված մարզական փառատոնում մրցանակային տեղեր գրաված համայնքները պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով: 2015 թվականի լավագույն համայնք է ճանաչել Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքը, 2-րդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնքը և 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքը: Նախարարության շնորհակալագրերով պարգևատվել են նաև փառատոնը լավագույն ձևով կազմակերպած Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքները:

12404262_1005458659497165_165282412_n 12404684_1005458689497162_1683662403_n 10711429_1005458702830494_1090115122_n

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

You May Also Like

Leave a Reply