Անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն

Փետրվարի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես հերթագրված քաղաքացիները։
Քաղաքացիներին հարցերը տեղում քննարկելու և պաևզաբանելու նպատակով ընդունելությանը մասնակցեցին նաև աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչները:
Արկադի Փելեշյանին դիմել են հիմնականում անշարժ գույքի սեփականաշնորհման, աշխատանքի տեղավորման հարցերով։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացավ ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին, հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like