Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2021 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազք: Մրցաշարը կանցկացվի Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված): Մեկնարկը տրվելու է Շորժա համայնքից, ժամը՝ 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից  1 ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Մրցաշարի կանոնակարգին, ծրագրին, մասնակցության կարգին և պայմաններին, ինչպես նաև հայտերի օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ ստորև:  Մասնակցել ցանկացողները կարող են հայտագրվել կանոնակարգում  նշված էլ. հասցեով:

Առդիր՝ էլեկտրոնային նյութ`

You May Also Like