Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից,
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին, ք. Վանաձոր, Ուսանողական 91 հասցեում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (091) 77-18-77 հեռախոսահամարով: