Ի գիտություն 44-օրյա պատերազմում վիրավորված և վերականգնողական բուժման կարիք ունեցող մեր հայրենակիցների

ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՈՒՄ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Իզմիրլյան» ԲԿ-ում ստեղծվել է վերականգնողական կենտրոն: Կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել բարդ միկրովիրաբուժական վիրահատություններ:
Կենտրոնը ծառայությունը մատուցում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ ՝ պետպատվերի շրջանականերում: Սակայն պետպատվերի շրջանականերից դուրս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ, իրականացվում է ծրագիր, որի շրջանակներում 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների ամբուլատոր բուժումն իրականացվելու է միայն անվճար հիմունքներով , անկախ բուժման տևողությունից:

You May Also Like