Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շմոլ գազով  թունավորման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շմոլ  գազով թունավորումների դեպքերը հանրապետության ողջ տարածքում ( այդ թվում  նաև Վանաձորում)  նախորդ տարվա համեմատությամբ աճել  են 1,3 անգամ: Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է  ծխատարի անսարքության կամ խցանման, գազի կաթսայի, վառարանի, ջրատաքացուցչի և ջրատաքացուցչի խողովակի անսարքության պատճառով և վատ օդափոխության հետևանքով:

Հարգելի վանաձորցիներ.

Կոչ ենք անում ձմռան նախաշեմին հետևել  բնակարանների ջեռուցման նպատակով կիրառվող սարքերի անխափան և անվտանգ աշխատանքին, պարբերաբար ստուգել  ջեռուցվող փակ տարածքների օդափոխությունը   ձեռնպահ մնալ  անսարք ջրատաքացուցիչների շահագործումից:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like