Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել բուսածածկ տարածքներում և անտառներում հակահրդեհային անվտանգության կանոնները։

 

Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`
– վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,

– նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,

– որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
– ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
– շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,

– ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
– կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ),

– արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ,

– թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:

Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են նաև անզգուշությունը ծխելուց և երեխաների խաղալը կրակի հետ: Վերջինս տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները մնում են առանց հսկողության, խաղում են  լուցկով և այլ հրավտանգ առարկաներով` երբեմն հրդեհելով բուսածածկ տարածքները:             Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհ լինել:

You May Also Like