ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) (ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագիրի շրջանակում ստեղծվող ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ կազմում ՀԿ և ՔՀԿ-ներին ընդգրկվելու մասին

Վանաձորի համայնքապետարանը հրավիրում է Վանաձոր և Գյումրի քաղաքներում գործող ՀԿ-ներին և ՔՀԿ-ներին, որոնք  ցանկանում են ներգրավվել քաղաքի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներում, ներկայացնել հայտ  «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) (ABC.GoV: Alliance for Better City Governance)» ծրագրի ղեկավար կազմում ընդգրկվելու համար։

(ԿԿԿ ԴԱՇԻՆՔ (ABC.GoV) ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/Alliance-for-Better-City-Governance-105176938369500)

ՂԿ-ի կազմում ՀԿ և ՔՀԿ ներկայացուցիչների ներգրավման գործընթացն իրականացվում է մրցութային կարգով՝ համապատասխան ԵՄ ընթացակարգին։ ՂԿ-ի աշխատանքն իրականացվում է հասարակական սկզբունքով և չի վարձատրվում։

ՂԿ-ն կգումարի 5 աշխատանքային հանդիպում, որոնց արդյունքում ծրագրի իրականացման և զարգացման վերաբերյալ, աշխատանքային խմբի գրավոր առաջարկությունների հիման վրա, կկայացվեն որոշումներ։

ՂԿ-ի կազմում կընդգրկվեն ԵՄ Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ նախարարություններից ներկայացուցիչներ, Վանաձորի և Գյումրու քաղաքապետերը, ավագանու անդամներ, ՀԿ-ներից և ՔՀԿ-ներից ներկայացուցիչներ։

Ծրագրի ՂԿ-ի կազմում ներգրավվելու համար հայտեր կարող են ներկայացնել ՀԿ-ներ և ՔՀԿ-ներ, որոնք․

  • Վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել են ակտիվ հասարակական գործունեություն, ներգրավված են քաղաքացիական հասարակության կայուն զարգացման որևէ ոլորտում։
  • Ունեն հաջողված իրականացրած/իրականացվող առնվազն 2 ծրագիր ուղղված՝ բնապահպանական խնդիրներին, թափոնների արդյունավետ կառավարմանը, հասարակական տրանսպորտի կառավարմանը, քաղաքաշինական խնդիրներին կամ մարդու իրավունքների պաշտպանությանը։
  • Քաջ ծանոթ են Վանաձորի և Գյումրու համայնքների կարիքներին և խնդիրներին։
  • Կարող են հիմնավորել և սահմանել առաջնահերթություններ։

 Մրցույթին մասնակցելու համար դիմորդին անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Դիմում-հայտ (1 էջի սահմաններում ), որում նշված կլինի կազմակերպության կողմից ՂԿ-ի թեկնածու առաջադրվող անձի անունն ու պաշտոնը։
  • ՀԿ գործունեության և իրականացրած ծրագրերի հակիրճ նկարագրություն (1-2 էջ)։
  • ՀԿ կանոնադրություն, հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից։

 

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ապրիլի 29-ը, 2021թ

Հայտն ուղարկել  info.alliance.abc@gmail.com էլ․ հասցեին։

 

You May Also Like