«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարին մասնակցելու մասին

2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարի ՀՀ Լոռու մարզային փուլը /մարզի հավաքական թիմի ձևավորման նպատակով/  նախատեսվում է կազմակերպել  փետրվարի 8-ին Վանաձորում:

Մարզային փուլի մասնակցության հայտերը  մինչև 2022թ. հունվարի 31-ը կարող եք ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարան 3-րդ հարկ 318 սենյակ/հեռ. 2-35-68/:

Մրցաշարի կանոնակարգը և հայտի ձևը կցվում են:

You May Also Like