2020թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
ժամը՝ 11.00
1.Վանաձոր համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
3.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
զեկ Լ.Դավթյան
5.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /28 մանկապարտեզ/
զեկ. Գ.Բադյան
6.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 147 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /Շախմատի դպրոց/
զեկ. Գ.Մացակյան
7.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 147 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /ՕՀՄՄՄԴ/
զեկ. Գ.Մացակյան
8.«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
9.Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 103 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
10.«Առափնյա» համատիրությանը վարձակալությամբ տարածք հանձնելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
11.Վազգեն Արշակի Բադալյանին Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թից 47 հասցեում գտնվող տարածքը նվիրատվությամբ հանձնելու մասին
զեկ. Վ.Դավիթավյան
12.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին
զեկ. Ս.Աբովյան
13.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ.Ս.Աբովյան
14. Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կոտեջ թիվ 13 հասցեում գտնվող սեփականաշնորհված բնակարանի (քոթեջի) զբաղեցրած հողամասը Ցոլակ Վոլոդյայի Մաթևոսյանին, Անահիտ Իվանի Վարդումյանին, Մհեր Ցոլակի Մաթևոսյանին և Դավիթ Ցոլակի Մաթևոսյանին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն համաձայնություն տալու մասին
զեկ. Ս.Աբովյան
15.Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամաս, ՔՇՀ-4 թիվ 21-23 շենքերի հարավային մասում գտնվող պուրակն անվանակոչելու մասին
զեկ. Ս.Աբովյան
16. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ. Մ. Ասլանյան
Նախագծերը հետևյալ հղումով՝ ավագանու նախագծեր