«Վանաձոր համայնքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ: Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում, 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից, 6) մեկ լուսանկար` 3×4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8 Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր ժամը ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթն անց է կացվելու հոկտեմբերի 13-ին, ժամը 13։00-ին, ք. Վանաձոր, Մյասնիկյան 28 հասցեում։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել նաև

կայքով: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 22-97-39 հեռախոսահամարով:

You May Also Like