Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ կլինի միջոցառում նաև Վանաձոր համայնքում

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, ինչի առիթով տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ և իրազեկման արշավներ։

Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
«Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ն ևս հունիսի 14-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 13։00-ն կազմակերպում է արյան կամավոր դոնորությունը խթանող միջոցառաում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն դառնալ արյան կամավոր դոնոր կարող են այցելել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ և կատարել իրենց քաղաքացիական պարտքը, հասցե՝ ք․ Վանաձոր , Նժդեհի 2/42։
Միջոցառման վերաբրերյակ տեղեկաություններ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են զանգահարել 0322 4-3053 հեռախոսհամարով։

You May Also Like