«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրն

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի հետ համատեղ հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում իրականացնելու է «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընթաց: Միջոցառումը տեղի է ունենալու <<Կիրովական>> հյուրանոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ shorturl.at/beDLN
Դասընթացը նվիրված է լինելու ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվելու են վերաականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած է լինելու տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից:
Մասնակիցները ծրագրի ավարտին սկատնան մասնակցության վկայական: Դասընթացը վարելու են ոլորտի փորձառու մասնագետները
Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:
Ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի13-ը: Հարցերի դեպքում զանգահարել՝ +37495 505 876 հեռախոսահամարին կամ գրել nersisyan.liana@gmail.com էլեկտրոնային հասցեին

You May Also Like