Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի Վանաձոր, Գուգարք,Դարպաս և Շահումյան համայնքների բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 6-ի թիվ 1637-Ն որոշումով 2021թ․ դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղի կունենան ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։
Համաձայն 2021 թվականի սեպտեմբրի 9-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին » օրենքում կատարված փոփոխության / ՀՕ-328 –Ն/ , Վանաձոր համայնքի կազմում ընդգրկվում են Վանաձոր քաղաքը, Գուգարք , Դարպաս և Շահումյան գյուղերը:
Արդյունքում Վանաձոր համայնքը արևմուտքից, հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Փամբակ համայնքին, արևելքից ` Լերմոնտովո համայնքին, հարավից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, հարավ-արևմուտքից ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին։

You May Also Like