ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին՝ «Վանաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին», «Վանաձոր համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին», «Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային լսումների։ Հանրային լսումները տեղի կունենան 2022 թվականի հունիսի 17-ին , ժամը 11։00-ին համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում։ Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով ՝ համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ մուտքագրելու միջոցով, մինչև 2022 թվականի հունիսի 16-ը , ժամը 16.00-ն : «Վանաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին», «Վանաձոր համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին», «Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշումների նախագծերին և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև ներբեռնել ստորև ներկայացված հղումներով `

ՈՐՈՇՈՒՄ   N 67

ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ 

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like