2021թ. փետրվարի 12-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
ժամը՝ 11.00
1.Վանաձոր համայնքի ավագանու 2021թ. փետրվարի 12-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
3.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին
զեկ. Վ.Գրիգորյան
4.Արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին
զեկ. Վ.Գրիգորյան
5.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 143 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.Ա.Օհանյան
6.Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին լիազորելու վերաբերյալ
զեկ. Լ.Դավթյան
7.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 146 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ. Գ.Բադյան
8.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
զեկ.Ս.Աբովյան
9.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Խնձորուտ 2-րդ փողոց թիվ 25 հասցեում գտնվող 06-001-1030-0048 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
զեկ.Ս.Աբովյան
10.Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1/4-1 հասցեում գտնվող գրասենյակը «Բոլոր քար» համատիրությանը նվիրատվությամբ հանձնելուն համաձայնություն տալու մասին
զեկ. Ս.Աբովյան
11.Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 25/2-1 հասցեում գտնվող հողամասը «Կարեն Վարդանյան»-ի անվան կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
զեկ. Ս.Աբովյան
12. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ. Մ. Ասլանյան
Նախագծերը հետևյալ հղումով՝ ավագանու նախագծեր