Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի’ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Վանաձոր համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Վանաձորի համայնքապետարանը 2023թ նոյեմբերի 29-ի համայնքի ավագանու 53 որոշմամբ, 2024 թվականի համայնքի բյուջեում պլանավորել է 10 մլն (տաս միլիոն) ՀՀ դրամ, ինչ հնարավորություն կտա բնակիչներին անմիջականորեն մասնակցելու համայնքի խնդիրների լուծմանը:
Մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկ-նախագծերը անհրաժեշտ է ներկայացնել մարիտ 1 –ից մինչև մարտի 11-ը։
Կարող են մասնակցել համայնքի բնակիչներ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբեր, քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպություններ։ Առաջարկ-նախագծերը պետք է կազմված լինեն հետևյալ չափանիշներով․
1) առաջարկը պետք է իրականացվի Վանաձոր համայնքի տարածքում,
2) առաջարկի իրականացումը պետք է ներառվի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ,
3) առաջարկի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված առավելագույն գումարը,
4) առաջարկով նախատեսվող նախագիծը չպետք է լինի ընթացիկ և արդեն ներառված լինի համայնքի բյուջեում կամ զարգացման ծրագրերում,
5) առաջարկի իրականացումը պետք է լինի տեխնիկապես հնարավոր,
6) առաջարկների գնահատման ժամանակ կարող են դիտարկվել լրացուցիչ չափանիշներ՝ ելնելով ավագանու կողմից սահմանված առաջնահերթություններից,
7 ) Հայտին կարող է կցվել լրացուցիչ այլ նյութեր։
Առաջարկները կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ


Մասնակցության հայտը՝։

You May Also Like