Սիրելի՛ հայորդիներ,
Դեկտեմբերի 7-ին` ժամը 10:00-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կկատարվի 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ:
Ժամը 11:00-ին Վանաձորի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կմատուցվի Սուրբ պատարագ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ մասնակցությամբ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան:
Հրավիրում ենք բոլորին աղոթք բարձրացնելու երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ