ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է Հայաստանի հանրապետության մարզերի և Երևան քաղաքի գերեզմանատներում հուղարկավորված` պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների, հասարակական (արվեստի, գիտության մշակույթի բարձրաստիճան զինվորական) գործիչների գերեզմանների հաշվառման, առկա ցուցակների լրամշակման և ճշգրտման աշխատանքնր:
Հանգուցյալների հարազատներին խնդրում ենք մինչև ս/թ հունիսի 20-ը Վանաձորի քաղաքապետարան ներկայացնել արժևորված, պետական պարգևների արժանացած և մեծ ներդրումներ ունեցած երախտավորների, գործիչների մասին տվյալները` նշելով գործչի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը, գերեզմանի գտնվելու վայրը, գործունեության բնագավառը, ունեցած պարգևները և կոչումները:
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ին ընդունված օրենքի համաձայն Հայաստանի հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է, շքանշանները` Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը: