Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Տեղեկացնում ենք, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) «WIPO Global Awards» ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսված է:
Եթե Դուք ունեք փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ) կամ ստարտափ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:
Հայտադիմումներ կարող են ներկայացնել տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվ ստարտափերը և ՓՄՁ-ները, ընդ որում, գրանցված ՓՄՁ սուբյեկտները կարող են ունենալ ոչ ավել քան 300 աշխատակից և 15 մլն դոլար տարեկան շրջանառություն, ինչպես նաև պետք է ունենան ապրանքների (ծառայությունների) արտահանում առնվազն մեկ երկիր, իսկ երեք տարուց ոչ ավելի վաղ գրանցված ստարտափների աշխատակիցների քանակը չի կարող գերազանցել 50-ը, ստարտափը պետք է փոխկապակցված լինի բիզնեսին աջակցող (ինկուբատոր, աքսելերատոր կամ այլ նմանատիպ) կազմակերպության հետ և հաստատի իր պայմանավորվածությունը առնվազն մեկ առևտրային հաճախորդի հետ կամ ունենա մեկ ավարտուն առևտրային վաճառք կամ ապահովել է համագործակցություն առնվազն մեկ ներդրողի հետ։
Ընդունվում են այն հայտադիմումները, որոնք օգտագործում են մտավոր սեփականության բոլոր ձևերը՝ սկսած հեղինակային իրավունքից մինչև ապրանքային նշաններ, արտոնագրեր և աշխարհագրական նշումներ: Մրցանակաբաշխության անկախ ժյուրին կընտրի մինչև յոթ հաղթողների խումբ ամբողջ աշխարհից: Հաղթողները կստանան տարբեր հարթակների միջոցով միջազգային առաջխաղացման և ճանաչման հնարավորություն, կհրավիրվեն մասնակցելու ս.թ. հուլիսին ք. Ժնևում ՄՍՀԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ կայանալիք մրցանակաբաշխությանը, ինչպես նաև կներգրավվեն անհատականացված մենթորության ծրագրին:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն և դիմելու կարգը հասանելի է այստեղ՝ ????

You May Also Like