Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ հայրենակիցներ,
Դուք կարող եք ծանոթանալ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին առցանց եղանակով։
Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։
Ըստ այդմ,
անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, այնուհետև՝ «Տեղեկատվություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների վերաբերյալ» էջը և լրացնել պահանջվող տվյալները։
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն

You May Also Like