Հարգելի’ վանաձորցիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության միջոցներով արդեն իսկ սկսվել են Գրիգոր Լուսավորիչ, Կարեն Դեմիրճյան, Մովսես Խորենացի և Մոսկովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքները ներառում են նաև մայթերն ու սիզամարգերը։
Տեղեկացնում ենք, որ վերջիններիս հիմնանորոգումն իրականացնելու նպատակով վերոնշյալ փողոցների կառուցապատման գծից դուրս տեղադրված (մայթերի և գազոնների վրա տեղադրված) տաղավարները ենթակա են ապամոնտաժման։