Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Վանաձորում

Այսօր՝ Հայոց Մեծ Եղեռնի 107-ամյա տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին մատուցվեց Սուրբ Պատարագ։ Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ և բազմաթիվ վանաձորցիներ։
Պատարագի ավարտին, Սրբոց Նահատակաց պուրակում Սրբազան Հոր հանդիսապետությամբ կատարվեց Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Ներկաներն աղոթք հնչեցրեցին առ Աստված, ապա ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի առջև:

You May Also Like