Հայկազ Վաղարշակի Մովսիսյան
Ծնվել է 1987 թվականի հունիսի 1-ին` Կիրովական քաղաքում:
1994-2002թթ. սովորել է Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում:
2002-2004թթ. ուսումը շարունակել է ՎՊՄԻ հենակետային վարժարանում:
2008 թ. ավարտել է ՎՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը, ստացել իրավագետի որակավորում:
2008-2010թթ. սովորել է Մխիթար Գոշ հայ- ռուսական համալսարանի մագիստրատուրայի «Կառավարում» բաժնում, ստացել մագիստրոսի աստիճան:
2008 թ. ուսմանը զուգահեռ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի «Տավրոս-1» տեղամասում, որպես տեղամասային տեսուչ:
2008 թ. նշանակվել է նույն տեղամասի պետի պաշտոնում, ուր ախատում է մինչ օրս:
2012 թ. հայցորդ է, մի քանի գիտական հոդվածների հեղինակ:
2012-2021 թթ. Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի: