Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հնչեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, հավատավորներ։
Պաշտոնական միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետի հուշարձանի մոտ, ապա այցելեցին արցախյան առաջին պատերազմում և 44-օրյա արցախյան պատերազմում զոհված վանաձորցի զինծառայողների պանթեոններ:
Բանակի օրվա առթիվ տեղի ունեցավ համերգ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում՝ Վանրդանաց հետնորդներ փողային նվագախմբի, Վանաձորի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի մասնակցությամբ։
Փառք մեր Բանակին, փառք մեր զինվորներին։