Հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը Վանաձորում նշեցին խոնարհումի ու հիշատակման արարողություններով
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ’ մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերը, զինվորականներ, համայնքային այլ ծառայողներ, դպրոցականներ նախ ծաղիկներ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, ապա այցելեցին Վանաձորի հին և նոր պանթեոններ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեր անմահ հերոսների հիշատակին։ Այնուհետև Վանաձորի նոր պանթեոնում Գուգարաց թեմի հոգևոր դասը վերջերս կառուցված խաչքարի օրհնության կարգ կատարեց։