Հուլիսի 13-ին, ժամը 12:00 -ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում կանցկացվեն Վանաձոր քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի և շաշկու կանանց և տղամարդկանց առաջնություն:
Մրցումներին կարող են մասնակցել վանաձորցի հաշմանդամության կարգ ունեցողները` առանց տարիքային
սահմանափակման:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով 7 փուլից: Հավասար միավորներ հավաքելու դեպքում նախապատվությունը կտրվի.
ա/ Բուհգոլցի գործակցին
բ/ հարված Բուհգոլցի գործակցին
գ/ հաղթանակների քանակով:
Հաղթողները և մրցանակակիրները կպարգևատրվեն համայնքապետարանի համապատասխան կարգի պատվոգրերով և նվերներով:
Մասնակիցները կարող են դիմել մինչև հուլիսի 13-ը ժամը 11:00-ն «Վանաձորի շախմատի մասնագիտացված
մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ` մրցավարական հանձնաժողովին /հասցե ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 2բ/: