Այսօր՝ մարտի 7-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Դեսպանը նշել է, որ սա իր առաջին այցն է Վանաձոր և կարևորում է այս այցը՝ ՀՀ մեծությամբ 3-րդ քաղաք։ Կողմերը կարևորել են երկու ժողովրդների միջև վաղեմի բարեկամությունը։
Հանդիպման ընթացքում խոսվել է Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության մասին։ Քննարկվել են քաղաքների գործընկերությունն ակտիվացնելու հեռանկարները։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշել է, որ Բանյոյի հետ կապը վերականգնելու ուղղությամբ դեռ նախորդ տարվանից են քայլեր ձեռնարկվում։ Քույր քաղաքներ դառնալու 55-ամյակի առթիվ նորոգվել ու լուսավորության նոր լուծումներ է ստացել Բանյո կոչվող փողոցը, որի բացմանը նախատեսվում էր ընդունել քույր քաղաքի պատվիրակության։ Այն հետաձգվել էր։ Արկադի Փելեշյանի հրավերը՝ այս տարի դեսպանի մասնակցությամբ բացումը կատարելուն, դեսպան Օլիվիե Դըկոտինյին սիրով ընդունեց։
Դեսպանը նաև հետաքրքվել է Վանաձորի տնտեսության ու արդյունաբերության մասին։
Արկադի Փելեշյանը և Դեսապան Օլիվիե Դըկոտինյին՝ դեսպանի ցանկությամբ, այցելել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, ապա եղել են Բանյո փողոցում։
Մշակույթի պալատում նրանք շրջել են նախասրահում ու դահլիճում։ Համայնքի ղեկավարը նշել է, որ այն Վանաձորի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերից մեկն է, որն այս տարի կհիմնանորոգվի։
Համայնքի ղեկավարն ու դեսպանը պայմանավորվել են, որ նմանատիպ այցերը հաջորդական են լինելու։