Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում ենք Բանակի օրվա առթիվ, երախտապարտ ենք մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին ու սպաներին։ Այս օրն առիթ է հիշելու նրանց, ովքեր անհավանական թվացող ճիգերի գնով կազմակերպեցին եւ իրականացրեցին Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը։ Նրանք դարձան օրինակ եւ չափանիշ հետագա սերունդների համար, ովքեր իրենց կյանքի գնով այսօր կրկին երաշխավորեցին խաղաղ և անվտանգ ապրելու մեր իրավունքը։ Հայկական բանակը յուրաքանչյուր հայի հպարտությունն է։ Այն ապաքինելու է իր վերքերը և դառնալու է նոր հաղթանակների կերտողը։
Կրկին շնորհավորում ենք և մաղթում առողջություն, խաղաղություն և բարօրություն։
Փառք ու պատիվ մեր բանակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության։